Հասարակություն 

Ինձ թվում է, հենց հիմա, գնում է Հայստանը Թուրքիայի հետ նույն ճամբարում լինելու բանակցություններ. Հայկ Մանասյան

Բժիշկ Հայկ Մանասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ոնց գցում բռնում եմ, նոր աշխարհակարգի քարտեզն է հենց հիմա գծագրվում: Այսինքն ոչ թե երկրների, այլ ճամբարների քարտեզը: Ինձ թվում է, հենց հիմա, գնում է Հայստանը Թուրքիայի հետ նույն ճամբարում լինելու բանակցություններ, ինչին կարող են խանգարել տարբեր ներքին խռովարարներ:

Իրավիճակը բացարձակ վերահսկելու համար պետք է արտակարգ ռեժիմ, միտինգների արգելք և այլն: Իսկ դրա համար պետք է ուռճացված համաճարակային տվյալներ, որը հիմք կտա արտակարգ իրավիճակը ևս մի քանի ամիս երկարաձգելու: Համոզիչ լինելու համար կազմակերպվել է փողոցային անհիմն դիմակահանդեսը, իսկ շեղելու համար ներմուծվում է չեղած պատվաստանյութի թեման:

Վերջում ասեմ, որ բաներ կան, որոնք մեզանից անկախ են, ու մեզ մնում է առավելագույնս շահեկան դուրս գալ աշխարհաքաղաքական այս անխուսափելի վերադասավորություններից»։

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից