Այսօր՝ հուլիսի 3-ին, լրագրողների հետ զրույցում Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, խոսելով կորոնավիրուսից մահացած 82-ամյա տատիկի դիակի կորելու պատճառների մասին, նշեց, որ տեղի է ունեցել շփոթմունք ճանաչման պրոցեսում, ինչպես նաև դիերի տեղափոխման պրոցեսում. «Այդ շփոթմունքն ուղղվել է»:
Թորոսյանի խոսքերով, ընդհանրապես տեղի է ունենում ճանաչում, որն այդ դեպքում սխալ է տեղի ունեցել՝ հարազատը ճանաչել է իր հարազատի դին, սակայն իրականում այդպես չի եղել, հետո ներողություն են խնդրել, որ սխալ մարդու դի են ճանաչել:
Նախարարը նաև ասաց, որ ունի ժամանակ հետևելու բոլոր քաղաքական գործիչների գործունեությանը և գնահատական տալու. «Միշտ ունենալու եմ, խնդրում եմ այդ մասին այլևս հարց չտալ»: