Կորոնավիրուս Հասարակություն 

6 ցուցում՝ կորոնավիրուսով չվարակվելու համար. Ուշադրություն դարձնել հատկապես 2-րդ կետին

 

Համաշխարհային առողջապահական կազմակերպության կողմից առաջարկվող` վարակի կանխարգելման 6 ցուցում, որոնք ստացել եմ այսօր WHO -ի Viber հեռակապի միջոցով։

Ուշադրություն դարձնել հատկապես 2-րդ կետին, այն է` պահպանել առնվազն 1 մետր կամ 3 ֆութ հեռավորություն Ձեր և հազացող կամ փռշտացող անձի միջև։ Երբ որևիցե մեկը հազում կամ փռշտում է, նրա քթից հեղուկի փոքր կաթիլներ են ցայտում, որոնք կարող են վիրուս պարունակել։ Իսկ 4-րդ կետն ասում է` համոզվեք, որ պատշաճորեն հետևում եք շնչառական հիգիենային, սա նշանակում է հազալիս կամ փռշտալիս ԱՐՄՈՒՆԿՈՎ կամ ԱՆՁԵՌՈՑԻԿՈՎ պետք է փակել բերանն ու քիթը, որից հետո օգտագործված անձեռոցիկն անմիջապես պետք է նետել փակ աղբամանի մեջ։

Հետևե'ք կանոններին, որ չվարակվեք։

ՀՀ ԱԺ պատգամավոր Աննա Կոստանյան

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից