Հասարակություն 

Չէ, մեկա չեմ հավատում. Տիգրան Աթանեսյան

analitik.am

Դատելով մեր շուրջբոլորը կատարվող իրադարձություններից, պետք է եզրահանգել, որ փաստորեն մեզանից շատերին մանուկ հասակից սկսած խաբել են:

Մարդ դառնալու համար պետք չէր՝

Դպրոցում լավ սովորել, գնալ սպորտի, ունենալ լավ ընկերներ և կարողանալ հետները ընկերություն անել, չնեղացնել աղջիկներին, ստանալ բարձրագույն կրթություն, կարդալ շատ ու լավ գրքեր, նայել լավ ֆիլմեր, լսել լավ երաժշտություն ու փորձել այն հասկանալ, այլոց նկատմամբ լինել հարգալից, հարգել մեծերին, պաշտպանել թույլերին և երեխաներին, սովորել վարվեցողություն մարդկանց շրջապատում և սեղանի շուրջ, լինել կոկիկ հագուստի հարցում, հեռու մնալ ստորությունից, բանսարկությունից, յոթ մահացու մեղքերից, չխախտել պատվիրանները, սիրել երկիրդ ու ազգիդ պատիվը բարձր պահել, պաշտել ծնողներիդ ու նախնիներիդ և այլն և այլն:

Պարզվում է՝ այդ ամենը պետք էր անել հնարավորինս ճիշտ հակառակ ու հարմար առիթի դեպքում կամ բոլորին խաբել, կամ բոլորից շորթել ու կյանքը կստացվի...

Հ.Գ. Չէ, մեկա չեմ հավատում:

Փաստաբան Տիգրան Աթանեսյան

Նույն շարքից