Կորոնավիրուս Հասարակություն 

Բոլոր կանխատեսումներով, մենք հիմա պետք է ունենայինք 30 հազարից ավել դեպք. Արսեն Թորոսյան

analitik.am

 

Հայաստանի Հանրապետությունում բոլոր կորոնավիրուսային հիվանդություն ունեցող քաղաքացիները ստանում են պատշաճ բուժօգնությունը, ինչը մեզանից շատ զարգացած երկրներում տեղի չի ունեցել: Այդ առումով կառավարության ջանքերն առավել քան ողջամիտ են ու տեղին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Ինչ վերաբերում է թվերին, նախարարը նշել է, որ դրանց աճը կախված է ոչ միայն կառավարության քայլերից, այլ նաև յուրաքանչյուրի վարքագծից. «Բայց կարող եմ ասել, որ մենք առնվազն պայթյունավտանգ իրավիճակ չունենք:

Բոլոր կանխատեսումներով, մենք հիմա պետք է ունենայինք 30 հազարից ավել դեպք, բայց ունենք 27 հազար: Այսինքն, մենք կարողանում ենք ինչ-որ չափով զսպել տարածումը»:

 

Նույն շարքից