Հասարակություն 

4 ակումբներ բողոքարկել են ՀՖՖ ակումբների արտոնագրման կոմիտեի որոշումը

analitik.am

 

Հայաստանի Հանրապետության Ֆուտբոլի ֆեդերացիան տեղեկացնում է․

«Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ս.թ. հունիսի 25-ին կայացած նիստի ընթացքում ՀՖՖ Ակումբների արտոնագրման կոմիտեն որոշեց մերժել «Անի», «Արագած», «Դիլիջան», «Ինտեր», «Մասիս» և «Տորպեդո» ֆուտբոլային ակումբների արտոնագրման դիմումները: Ավելին, ըստ սահմանված ընթացակարգի, արտոնագրման թեկնածուները իրավունք ունեին բողոքարկելու վերոնշյալ որոշումը ՀՖՖ Ակումբների արտոնագրման Բողոքարկման կոմիտե՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում:

ՀՖՖ Արտոնագրման բաժինը ստացել է «Դիլիջան», «Ինտեր», «Մասիս» և «Տորպեդո» ֆուտբոլային ակումբների ՀՖՖ Ակումբների արտոնագրման կոմիտեի որոշման վերաբերյալ դիմում-բողոքները, ընդունել ի գիտություն և պատրաստվում է ներկայացնել ՀՖՖ Ակումբների արտոնագրման Բողոքարկման կոմիտեի քննարկմանը»,-ասված է հաղորդագրության մեջ։

 

Նույն շարքից