Հասարակություն Միջազգային 

ԱՄՆ դեսպանատունը կազմակերպում է վիրտուալ տոնակատարություն

Վաղը ամերիկացիները տոնում են Ամերիկայի  Միացյալ Նահանգների հիմնադրման օրը։

244 տարի առաջ՝ 1776թ․ հուլիսի 4-ին Մայրցամաքային 2-րդ կոնգրեսում ընդունվեց Անկախության հռչակագիրը, որով ազդարարվեց 13 գաղութների անջատումն Անգլիայից և Ամերիկայի Միացյալ Նահանգների ստեղծումը։

Հաշվի առնելով նոր կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը և կարևորելով մարդկանց առողջությունն ու ապահովությունն՝ այս տարի տոնը չի նշվի ավանդական ձևով։

Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ դեսպանատունը։

Փոխարենը նախատեսում են վիրտուալ տոնակատարություն, որին կարող եք հետևել դեսպանատան  սոցիալական էջերի միջոցով՝ Facebook, Instagram և Twitter։ 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից