Հասարակություն Պատահարներ 

Թուրքական զենքի գործարանում պայթուն է որոտացել․կան զոհեր և վիրավորներ

Թուրքական զենքի գործարանում պայթուն է որոտացել, որի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։ Այսօր, թուրքական ժամանակով ժամը 11։15-ի սահմաններում Սաքարյա նահանգի Հենդեք շրջանում տեղակայված , ըստ թուրքական աղբյուրների, հրավառության նյութերի գործարանում պայթուն է որոտացել։ Զոհվել է առնվազն 10 մարդ, կա հարյուրից ավել վիրավորներ։
Որքան էլ թուրքական կողմը փորձում է գործարանը ներկայացնել որպես հրավառության նյութեր արտադրող գործարան , իրենց գործունեությունը մատնում է, որ այն զենքի գործարան է։
Էրդողանի հրահանգով դեպքի վայր են ժամանել ՆԳ նախարար Սուլեյման Սոյլու, առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան, ընտանիքի, աշխատանքի և սոցիալական ծառայության նախարար Զեհրա Զյումրյութ Սալջուկը։
Գործարանին մոտ գտնվող բնակավայրերի բնակիչները պատմում են, որ իրենց թվացել է թե երկրաշարժ է, սակայն հետո են հասկացել, որ գործարանում պայթուններ է տեղի ունենում։

Կարեն Հովհաննիսյան

Ռազմական փորձագետ

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից