Հասարակություն 

Ոստիկանությունը երբեք այսքան հեղինակազրկված չի եղել, երբեք օգտագործված ու ստորացված չի եղել․ Սայաթ Շիրինյան

Ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Ոստիկանությունը մեկնաբանում է սահմանադրական նորմերը և որոշում է դատավորների լիազորությունների դադարեցման հարցը։
Այդ երբվանի՞ց, դա ի՞նչ է, նիկոլի ժամանակների ոստիկանության առանձնահատկությու՞նն է։
Իսկ իրականում դա ինքնիրավչություն է, ոստիկանությանը սահմանադրությամբ վերապահված սահմանադրական լիազորությունների անցում։
Ոստիկանությունը երբեք այսքան հեղինակազրկված չի եղել, երբեք օգտագործված ու ստորացված չի եղել։Ցավում եմ, բայց ստիպված ենք առերեսվել ճշմարտության հետ։
Հետևություններ չարեցիք, իսկ պատիժը անխուսափելի է։

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից