Հասարակություն 

Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան վրա ԼԳԲՏ դրոշը փակցնելով՝ ցույց են տվել, թե ով է այնտեղ աշխատում. Պուտին

ՌԴ Սահմանադրության մեջ փոփոխություններ նախապատրաստող աշխատանքային խմբի հետ տեսակոնֆերանսի ժամանակ Վլադիմիր Պուտինը անդրադարձել է Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան շենքի ճակատային հատվածին ԼԳԲՏ համայնքի դրոշի փակցմանը։ Այս մասին հայտնում է eadaily.com-ը։

«Նրանք դրանով ցույց են տալիս, թե ով է աշխատում ԱՄՆ դեսպանատանը»,- հավելել է նա՝ լսելով կատարվածի մասին պատմությունը:

Խոսելով Ռուսաստանում առկա սահմանափակումների մասին՝ ՌԴ նախագահը հիշեցրել է անչափահասների շրջանում համասեռամոլության քարոզն արգելելու մասին։

«Թող մարդը մեծանա, չափահաս դառնա և ինքն էլ որոշի իր ճակատագիրը»,-պարզաբանել է Պուտինը:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից