Հասարակություն Պատահարներ 

Ավտովթար Երևանում. 29–ամյա վարորդը BMW-ով ԱՄՆ դեսպանատան դիմաց բախվել է Opel-ին, այնուհետև KIA-ին

Այսօր՝ հուլիսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:20-ի սահմաններում Երևանի բնակիչ, 29-ամյա Վարդան Ջանոյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան դիմաց, բախվել է կայանված Opel մակնիշի ավտոմեքենային, այնուհետև առաջ ընթանալով՝ բախվել KIA մակնիշի ավտոմեքենային:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ Opel-ը առաջ է ընթացել և բախվել ծառին:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից