Իրավական 

Նախկին ոստիկանապետի մահվան գործով գեներալ է հարցաքննվել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ նախկին ոստիկանապետ, «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Հայկ Հարությունյանի ինքնասպանության գործով հարցաքննվել է գեներալ-լեյտենանտ Արարատ Մահտեսյանը:

Նա 2008 թվականի մարտի 1-ի արյունալի իրադարձությունների ժամանակ զբաղեցնում էր Հայկ Հարությունյանի առաջին տեղակալի պաշտոնը և վերջինիս հոգահանգհստի օրը լրագրողների հետ զրույցում ասել էր. «Ես ոչինչ չեմ կարող ասել։ Ողբերգական զգացողություն, միայն դա կարող եմ ասել, մնացածը վաղը չէ, մյուս օրը գերեզմանի մոտ կասեմ, ես խոսք ունեմ այնտեղ ասելու»:

Ինչպես հայտնի է, 2019 թվականի սեպտեմբերի 24-ին ինքնասպան եղավ ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը: Շուրջ երկու ամսից կլրանա նրա ինքնասպանության փաստի առթիվ հարուցված քրեական գործով քննության 1 տարին, և դեռևս շատ հարցեր չեն էլ ստացել իրենց պատասխանները:

Սակայն նշենք, որ դեռևս այս տարվա մարտի 20-ին գրել էր, որ գործով նշանակվել են դատահոգեբանական և դատահոգեբուժական փորձաքննություններ: Բացի այդ, նրանք հարցաքննությունների էին հրավիրել տարբեր մարդկանց, որոնք պատմել են՝ Հարությունյանը ընկճված է եղել, նեղսրտել է իր շուրջ կատարվող իրադարձություններից:

Այս և այլ վկաների ցուցմունքները ձեռքի տակ ունենալով՝ նախաքննական մարմինը ողջ նյութերը ամբողջացնում է և, ինչպես կարգն է, ներկայացնում է փորձագետներին, և փորձաքննությունները հենց այս ամենի հետևանքն են: Եվ նշանակելով այդ փորձաքննությունները՝ նախաքննական մարմինը փորձում է դուրս գալ փակուղուց։ Սակայն նկատենք, որ նշանակված փորձաքննությունների եզրակացությունները դեռևս չկան»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից