Հասարակություն 

Տեղի է ունեցել Հաբիբ Նուրմագոմեդովի հոր հուղարկավորության արարողությունը

 

Ռուսաստանցի մարտիկ Հաբիբ Նուրմագոմեդովի հորը՝ Աբդուլմանապ Նուրմագոմեդովին հուղարկավորել են Դաղստանում: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Նշվում է, որ հուղարկավորությունը տեղի է ունեցել Կիզիլուրտի շրջանի Կիրովաուլ գյուղում, որտեղ ապրել է Նուրմագոմեդովը: Գործակալության զրուցակցի խոսքերով, հրաժեշտի արարողությանը մասնակցել են հարազատները, Մոսկվայից ժամանած մարզիկները, ինչպես նաև Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը:

57-ամյա Աբդուլմանապ Նուրմագոմեդովը մահացել է երեկ՝ հուլիսի 3-ին: Նա հոսպիտալացվել է ապրիլին, այնուհետև նրա մոտ կորոնավիրուս է ախտորոշվել: Մահվան պատճառը եղել է հիվանդությունից հետո առաջացած բարդությունները:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից