Հասարակություն 

Ամերիկյան երկու քաղաքներում հրաձգություն է տեղի ունեցել

 

Հրաձգություն է տեղի ունեցել ամերիկյան երկու քաղաքներում՝ Բրեյնթրիում (Մասաչուսեթս) և Հուվեր (Ալաբամա): Այս մասին հայտնում են տեղի ԶԼՄ-ները:

Նշվում է, որ երկու քաղաքներում էլ դեպքերը տեղի են ունեցել առևտրի կենտրոններում: Բրեյնթրիում կրակոցների արդյունքում մեկ կին է վիրավորվել, նա հոսպիտալացվել է: Երկու կասկածյալներն արդեն ձերբակալվել են ոստիկանության կողմից: Նախնական տվյալներով ՝ կրակահերթի պատճառը եղել է կոնֆլիկտը, որը սրվել է բախման մեջ միմյանց հետ ծանոթ մարդկանց երկու խմբերի միջև:

Հուվերի առևտրի կենտրոնում կրակոցների պատճառը դեռ հայտնի չէ: Այնտեղ միջադեպի արդյունքում տուժել է 4 մարդ, նրանք նույնպես հոսպիտալացվել են: Նրանց վիճակն առայժմ անհայտ է:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից