Հասարակություն 

Քոնոր Մաքգրեգորի արձագանքը՝ Հաբիբի հոր մահվան կապակցությամբ

analitik.am

 

Իռլանդացի մարտիկ Քոնոր Մաքգրեգորը Twitter-ի իր էջում ռուսաստանցի մարզիչ Աբդուլմանապ Նուրմագոմեդովի մահվան կապակցությամբ գրառում է արել: Այս մասին հայտնում է Լենտան։

«Հոր, մարզչի և սպորտին հավատարիմ աջակցի կորուստ: Ցավում եմ, հանգչիր խաղաղությամբ, Աբդուլմանապ Նուրմագոմեդով»,-գրել է իռլանդացին:

Հիշեցնենք, որ 57-ամյա Աբդուլմանապ Նուրմագոմեդովը մահացել է երեկ՝ հուլիսի 3-ին: Մարզիչը հոսպիտալացվել է ապրիլին, այնուհետև նրա մոտ կորոնավիրուս է ախտորոշվել: Մահվան պատճառը եղել է հիվանդությունից հետո առաջացած բարդությունները:

 

Նույն շարքից