Կորոնավիրուս Հասարակություն 

Մարդիկ պետք է արթնանան, թվերը չեն ստում․ ԱՀԿ

analitik.am

 

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) երկրներին կոչ է անում հրաժարվել կորոնավիրուսը հաղթելու պատրանքներից և շարունակել միջոցներ ձեռնարկել վարակի տարածումը զսպելու համար: Այս մասին գրում է Ինտերֆաքսը՝ հղում անելով արևմտյան լրատվամիջոցներին:

«Մարդիկ պետք է արթնանան: Թվերը չեն ստում»,-ասել է ԱՀԿ արտակարգ իրավիճակների հարցերով տնօրեն Մայքլ Ռայանը՝ ավելացնելով, որ աշխարհի տարբեր երկրներում «իրական իրավիճակը» չի ստում:

Շատ երկրներ մեղմացրել են վարակի դեմ պայքարում նախկինում ներդրված սահմանափակող միջոցները: Այնուամենայնիվ, հունիսի վերջին ԱՀԿ-ն հայտարարեց, որ COVID-19 համաճարակի գլոբալ տարածումն արագանում է:

Կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադան Գեբրիեսոսը ասել է, որ դա տեղի է ունենում, չնայած պատվաստանյութերի զարգացումն ընթանում է, և շատ երկրներ իրականում «որոշակի առաջընթաց են գրանցել» համաճարակի դեմ պայքարում:

 

Նույն շարքից