Հասարակություն 

«BMW 745» մակնիշի ավտոմեքենա է այրվել

Հուլիսի 3-ին, ժամը 16։06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դալար գյուղի Նժդեհի փողոցում այրվում է ավտոմեքենա։ Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տներից մեկի ավտոտնակում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:17-ին, մարվել` 16:19-ին: Այրվել են ավտոտնակում կայանած «BMW 745» մակնիշի ավտոմեքենայի դիմային և շարժիչի հատվածները։

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից