Կորոնավիրուս Հասարակություն 

Ուկրաինայի նախագահի կինը բուժվել է կորոնավիրուսից

 

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի կինը՝ Ելենա Զելենսկայան, բուժվել է կորոնավիրուսից: Այս մասին Զելենսկին գրել է Twitter-ի իր էջում:

«Ելենան հաղթահարել է COVID-19-ը: Վերջապես, այսօր երեկոյան ամբողջ ընտանիքով կլինենք մեկ սեղանի շուրջ»,-գրել է Զելենսկին:

Հիշեցնենք, որ հունիսի 16-ին Ելենան, ում մոտ ավելի վաղ հաստատվել էր կորոնավիրուս, երկկողմանի թոքաբորբով տեղափոխվել էր հիվանդանոց: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի և նրանց երեխաների մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից