Հասարակություն 

«Ryanair» ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռի սրահում հրդեհ է բռնկվել

 

«Ryanair» ավիաընկերության FR170 ինքնաթիռը, որը Բեռլինից թռչել է Աթենք, արտակարգ վայրէջք է կատարել Սալոնիկում՝ սրահում բռնկված հրդեհի պատճառով: Այս մասին հայտնում է pagenews.gr-ն:

Ինչպես նշվում է, ինքնաթիռը տագնապի ազդանշան է տվել, երբ թռչելիս է եղել Հալկիդիկի թերակղզու վրա: Պատճառը եղել է օդաչուի կաբինայում բռնկված հրդեհը։

Նշվում է, որ ինքնաթիռում եղել է 157 մարդ, ներառյալ՝ մեկ երեխա և անձնակազմի 6 անդամ: Դեպքի արդյունքում նրանցից որևէ մեկը չի տուժել, ինքնաթիռն ապահով վայրէջք է կատարել Մակեդոնիայի օդանավակայանում։ Հրդեհը մարվել է։

 

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից