Կորոնավիրուս Հասարակություն 

1,5 կգ քաշով փոքրիկը հաղթել է COVID-19-ը

analitik.am

 

Փեյթոն անունով փոքրիկը ծնվել է ընդամենը 1,5 կգ քաշով: Երեք շաբաթականում նրա մոտ ախտորոշվել է COVID-19: Այս մասին հայտնում է lifter-ը։

Փոքրիկի մայրը՝ Թրեյսի Մագուերը, նշել է, որ դստեր մոտ ախտանիշները նկատվել են առաջին իսկ օրերից: Թեստավորումից հետո պարզ է դարձել, որ նորածին երեխան վարակվել է կորոնավիրուսով:

Փեյթոնի թոքերի աշխատանքն ուժեղացնելու համար ստերոիդներ է նշանակվել, իսկ բուժքույրերը հոգ են տարել փոքրիկի մասին՝ օգնելով հաղթահարել հիվանդությունը:

Բժիշկները Թրեյսիին թույլ են տվել մնալ, բայց նրա ամուսինը՝ Ադրիանը ստիպված է եղել վերադառնալ տուն և մեկուսանալ՝ առանց տեսնելու իր նորածին դստերը:

Բարեբախտաբար, Փեյթոնը հաղթահարել է հիվանդությունը և ապաքինվել: Մայրը և դուստրը դուրս են գրվել հիվանդանոցից: Երկուսն էլ լավ են զգում իրենց:

 

 

Նույն շարքից