Կորոնավիրուս Հասարակություն 

«Twitter»-ը հաճելի անակնկալ է խոստանում դիմակ կրելու դիմաց

analitik.am

 

«Twitter»-ի օգտատերերը վաղուց են երազում գրառումների բաժնում խմբագրման կոճակի մասին: Այն թույլ կտա արագորեն ուղղել թվիթերում արված գրառումները և ոչ ակտիվ հղումները: Ընկերության ղեկավար Ջեկ Դորսիին միշտ զայրացրել է այդ ֆունկցիայի մասին հարցը: Այնուամենայնիվ, համաճարակի պատճառով օգտատերերն այժմ ունեն այդպիսի ֆունկցիա ունենալու հնարավորություն:

«Twitter»-ի պաշտոնական էջում ասվում է. «Գրառումները խմբագրելու հնարավորություն ստանալու համար հարկավոր է անել մեկ պարզ բան՝ կրել դիմակ։ Դուք կստանաք գրառումը խմբագրելու համար նախատեսված կոճակը, եթե բոլորդ դիմակ կրեք»,-ասված է հայտարարության մեջ: Համապատասխան հայտարարությունը հրապարակելու պահին հավաքել է 2,2 միլիոն հավանում:

«Fast Company»-ը դիմում է ընթերցողներին «Վերջապես դուք ունեք դիմակ կրելու հստակ պատճառ․ մենք բոլորս կստանանք այնքան ցանկալի խմբագրման կոճակը, եթե անենք դա։ Դիմակ կրելուն զուգահեռ տասնյակ հազարավոր կյանքեր փրկելու և այս տհաճ համաճարակի տարածումը հակադարձելու հնարավորություն է տրվում»:

 

Նույն շարքից