Հասարակություն 

Թովմաս Գրիգորյանի կորոնավիրուսային երկրորդ թեստի պատասխանը հայտնի է

«Լոռի» ֆուտբոլային ակումբի ֆեյսբուքյան էջում կարդում ենք.

«Հարգելի ֆուտբոլասերներ, ֆուտբոլային ընտանիքի ներկայացուցիչներ.

Ուրախ ենք տեղեկացնել, որ այսօր առավոտյան հայտնի դարձավ Լոռի ՖԱ հիմնադիր նախագահ Թովմաս Գրիգորյանի COVID-19 երկրորդ թեստի արդյունքը։ Այն բացասական է: Այս պահին Թովմաս Գրիգորյանը հիվանդանոցում է և երկկողմանի թոքաբորբի ինտենսիվ թերապիա է անցնում։

Լոռի ՖԱ-ն և անձամբ Թ.Գրիգորյանը շնորհակալություն են հայտնում ֆուտբոլասերներից և ֆուտբոլային ընտանիքի ներկայացուցիչներից հազարավոր հեռախոսազանգերի և հաղորդագրությունների համար»։

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից