Հայաստան Քաղաքականություն 

Սա ցույց է տալիս, թե ինչ անդեմ, անհայրենիք և «կոսմոպոլիտ» (վատ իմաստով) սերունդ են փորձում կերտել իշխանությունները. Աբովյան

Դե ինչ, փորձե՛նք հասկանալ, թե ինչու ԿԳՄՍ նախարարը և առհասարակ ամբողջ նախարարուվթյունը, շատ համառ և հետևողական կերպով գնացին դեպի «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի հեռացման` որպես առանձին առարկա դպրոցական ծրագրերի շարքում։

Ես հիշում եմ փաստարկները, որոնք հնչեցնում էին այս գաղափարի հեղինակները։

Ուրեմն` առաջինը իրենք պնդում էին, որ ներառված ծրագրի մեջ տեղեկությունը և դասավանդումը չի համապատասխանում իր նպատակին։

Երկրորդը` Հայաստանում կան այլ հավատքներ դավանողներ և պետք է հարգել նաև իրենց տեսակետը։
Երրորդը՝ Եկեղեցու պատմությունը կներառվի Հայոց պատմություն առարկայի մեջ։

1.Ենթադրենք, որ կային, ինչ- որ խնդիրներ բովանդակության և դասավանդման հետ։
Ի՞նչն էր խանգարում իրենց` Եկեղեցու ներկայացուցիչների հետ այս հարցը համատեղ կարգավորել:

2.Սա Հայաստանն է, և մենք` հայերս, հարգանքով վերաբերվելով բոլոր ավանդական «հավատքներին», այնուամենայնիվ, Հայ Առաքելական Եկեղեցու զավակներն ենք և ինձ համար (հազար ներողություն) միևնույն է, որ իմ ազգի դարավոր հավատքը իմ Հայրենիքում կարող է ինչ -որ մեկին դուր չգալ։
Կարծում եմ` շատ պարզ և հստակ բացատրեցի։

3.Հայոց Եկեղեցու պատմությունն այնքան լայնածավալ և խորը իմաստ ունի, որ պարզապես հանցագործություն է՝ սովորել այդ պատմությունը մակերեսային կամ հպանցիկ։

Կարծում եմ, որ հստակ բացատրեցի իմ դիրքորոշումը։

Կրկնեմ, որ ես համարում եմ՝ չափազանց սխալ, տրամաբանությունից զուրկ և վտանգավոր «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան դպրոցական ծրագրերից վերացնել` որպես առանձին առարկա։

Ասեմ ավելին` սա, իրականում շատ արտահայտիչ որոշում է, որը ցույց է տալիս, թե ինչ անդեմ, անհայրենիք և «կոսմոպոլիտ» (վատ իմաստով) սերունդ են փորձում կերտել իշխանությունները։

Հ.Գ Եթե, ինչ-որ մեկը համարձակվի իմ գրառման տակ անվայել ատահայտություններ անել Եկեղեցու հանդեպ, ապա իսկույն կարգելափակվի իմ էջից։

Կան հարցեր, որտեղ ես ոչ մի հանդուրժողականություն չեմ ցուցաբերելու։

ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Աբովյան

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից