Բարի օր Քաղաքականություն 

ՀՀ ԱԳՆ խոսնակը՝ Ազա Բաբայանի՝ դիվանագիտական անձնագիր ունենալու մասին

Մամուլը գրում է, որ հայ-ռուսական նոր սկանդալ է հասունանում: Խոսքն այս դեպքում վերաբերում է Մոսկվայում «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության թղթակից Ազա Բաբայանին, ում, հրապարակման հեղինակների պնդմամբ, արտաքսելու են Ռուսաստանից: Խոսվում է նաև այն մասին, որ Բաբայանն ունի դիվանագիտական անձնագիր, ինչը կարող է լրացուցիչ խնդիրներ ստեղծել ՀՀ ԱԳՆ-ի համար:

Իր՝ արտաքսվելու վերաբերյալ լուրերի մասին Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ընկերներ ջան, տեղեկությունն այն մասին, որ ինձ արտաքսում են, մեղմ ասած, իրականությանը չի համապատասխանում։ Աշխատում եմ «Ազատության» համար որպես freelancer 1999 -ից` և՛ Ռոբերտ Քոչարյանի, և՛ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներից։ Դեռևս այդ ժամանակներից ու նույնիսկ դրանից առաջ, ամուսինս դիվանագետ է, և ես, որպես դիվանագետի կին, ունեմ դիվանագիտական անձնագիր, որը որևէ կերպ չի «մասնակցել» իմ արդեն ավելի քան 15 տարվա մասնագիտական գործունեությանը Մոսկվայում։ Երբեք չեմ թաքցրել, որ ամուսինս դիվանագետ է, ամուսինս էլ չի թաքցրել, որ ես լրագրող եմ։

Այսքանը։ Մի անհանգստացեք, ինձ հետ ամեն ինչ նորմալ է։ Շնորհակալ եմ բոլորին աջակցության համար։

Իդեպ, ավելացնեմ, որ Ազատությունը Ռուսաստանում արգելված չէ, ունի գրասենյակ ու բազմաթիվ թե ռուսական ծառայության, թե այլ ծառայությունների թղթակիցներ։ Չէի պատկերացնում, որ կես էջանոց «նյությում» կարելի է այսքան անհեթեթություն տեղավորել։ Հա, մի բան էլ ՝ իսկապես ցավալի է, որ մեր մամուլն էս վիճակում է։ Էժանագին մամուլ, էժանագին պատվիրատու»։

Բաբայանի դիվանագիտական անձնագրի մասով Analitik.am-ի հետ զրույցում ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը ասաց, որ Բաբայանը հանդիսանում է ՌԴ-ում ծառայություն իրականացնող դիվանագետի ընտանիքի անդամ և, ըստ դիվանագիտական ծառայության մասին օրենքի, վերջինիս դիվանագիտական անձնագիր է հասնում:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից