Հասարակություն 

Մհեր Մկրտչյանին հետմահու շնորհվեց «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչումը

analitik.am

 

Հարգանքի տուրք մատուցելով Մհեր Մկրտչյանի հիշատակին՝ հուլիսի 4-ին՝ մեծանուն դերասանի 90 ամյակին, ծննդավայրում նրան հետմահու շնորհվեց «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, կոչումը վկայող որոշումն ու հուշամեդալն անձամբ Գյումրու քաղաքապետ Սամվել Բլասանյանը հանձնեց Մհեր Մկրտչյանի հուշատուն-թանգարանին:

«Զարմանալի է, որ մինչև հիմա մեր սիրելի Մհեր Մկրտչյանը Գյումրու պատվավոր քաղաքացի չէր»,-հանձնելով հուշամեդալը թանգարանի տնօրենին՝ նշեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

«Թեև Ֆրունզին ոչ մի կոչում հարկավոր չէ, նա ավելի մեծ կոչում ունի՝ ժողովրդի սիրելին է: Ամեն դեպքում, ուշ, բայց ոչ ուշացած նա իր սիրելի քաղաքի պատվավոր քաղաքացին դարձավ նաև պաշտոնապես»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց թանգարանի տնօրեն Շողիկ Մելքոնյանը՝ հավելելով՝ կոչումը պարտավորեցնող է թանգարանի համար՝ սերունդներին մեծ դերասանի մասին ավելի շատ ներկայացնելու:

Գյումրի համայնքի ավագանին հունիսի 10-ին կայացած նիստում միաձայն որոշում էր կայացրել՝ «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչում շնորհել հայ մեծանուն դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանին:

 

Նույն շարքից