Տնտեսություն 

Մենք պետք է փոխվենք, որ փոխել կարողանանք, մեկն առանց մյուսի հնարավոր չի լինի. Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն իր էջում գրում է.

«Հարգելի ՛ հայրենակիցներ

Երկու լուսանկարներն էլ արվել են այսօր, Ամարասի հովտում: Այցս աշխատանքային էր և բերքահավաքի ընթացքին ծանոթանալու նպատակն ուներ:

Մենատնտեսը, ով ցորենի այդ արտն էր հնձում, պատմեց, որ անջրդի ու կլիմայական ոչ բարենպաստ պայմաններում հեկտարից 60-70ց բերք է ստանում: Արևածաղիկ մշակող հողօգտագործողը ևս բարձր բերք է ակնկալում: Այսպիսին եմ տեսնում մեր գյուղատնտեսության ապագան:

Մենք պետք է փոխվենք, որ փոխել կարողանանք: Մեկն առանց մյուսի հնարավոր չի լինի: Իսկ կառավարությունն արդեն ունի նախանշված քայլեր»:

 

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից