Առողջապահություն Կորոնավիրուս 

ԱՀԿ-ն դադարեցնում է կորոնավիրուսի բուժման համար երեք դեղերի փորձարկումները

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը դադարեցրել է հիդրօքսիքլորոքին, լոպինավիրի և ռիտոնավիրի փորձարկումը COVID-19 բուժման համար: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Կազմակերպության հայտարարության մեջ նշվում է, որ փորձարկմանը մասնակցել են ավելի քան 4500 հիվանդ:

Չորս ամսվա փորձարկումների ավարտից հետո ԱՀԿ փորձագետները նշել են, որ դեղամիջոցներից արդյունավետ է միայն ռեմդեսիվիրը:

ԱՀԿ-ի տվյալներով ՝ աշխարհում համաճարակի սկզբից ի վեր գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 10 922 324 դեպք, մահացել է 523 011 մարդ:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից