Հասարակություն Պատահարներ 

Ոստիկանության ավտոմեքենան արգելափակվել է ջրափոսի մեջ՝ 6 այլ ավտոմեքենաների հետ միասին

Հուլիսի 4-ին, ժամը 19:43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Գործարանային մետրոյի կայարանի մոտակայքում՝ կամրջի տակ, ոստիկանության ավտոմեքենան արգելափակվել է ջրափոսի մեջ․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ոստիկանության ավտոմեքենան դուրս է բերվել ջրափոսից։

Պարզվել է, որ հորդառատ անձրևից կուտակված ջրափոսում առկա է արգելափակված 6 այլ ավտոմեքենա։

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից