Հասարակություն 

«Առինջ մոլի» աշխատակիցները գործադուլ կանեն. նրանք նամակ են գրել Ծառուկյանին. լուսանկար

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Առինջ մոլ» առևտրի կենտրոնի շուրջ 70 աշխատակիցներ նրան նամակ են գրել՝ խնդրելով վերանայել տաղավարների վարձավճարը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում լուրը հայտնեց առևտրի կենտրոնի աշխատակիցներից մեկը՝ չցանկանալով բացահայտել իր անունը։
Письмо сотрудников крупного ТЦ Ариндж молл Гагику Царукяну

Առևտրի կենտրոնում ավելի քան հազար առևտրային կետ-տաղավարներ կան։ Դրանցից մոտ 70-ը VIP կոչվող փակ հատվածում են։ Կենտրոնի բացման օրվանից առևտրային կետի ամսական վարձավճարը 125 հազար դրամ էր, իսկ հունիսից գումարը բարձրացել է 25 հազար դրամով ՝ դառնալով 150 հազար դրամ։

«Արտակարգ դրության և համաճարակի պայմաններում առանց այն էլ մեզ մոտ ոչ ոք չի գալիս, իսկ հիմա նրանք վարձավճարը նվազեցնելու փոխարեն, ընդհակառակը, բարձրացրել են»,-ասաց աշխատակիցը:

Նա նշեց, որ առևտրային կետերից շատերն օրական 1000 դրամ էլ չեն վաստակում, որոշներն էլ ընդհանրապես փակվել են։

Նախօրեին նրանք բանավոր դիմել են առևտրի կենտրոնի ղեկավարությանը՝ խնդրելով վերանայել գները, սակայն նրանց պատասխանել են, որ իրենք պարտք ունեն, այդ պատճառով էլ դա հնարավոր չէ։

«Գագիկ Ծառուկյանի անունով նամակ ենք գրել, հույս ունենք, որ մեր հարցը կլուծվի»,- նշեց աշխատակիցը։

Այս պահին նամակը ստորագրել են շուրջ 70 կետերի վարձակալներ։ Սակայն եթե նրանց մերժեն, ապա մնացած բոլորը նույնպես պատրաստ են աջակցել (ավելի քան 700 մարդ) նրանց և դուրս գալ գործադուլի։

Նշենք, որ «Առինջ մոլ» առևտրի կենտրոնը բացվել է 2015 թվականի սկզբին։

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից