Հայաստան Տնտեսություն Քաղաքականություն 

Պատգամավոր ես ինչ ես, դու պիտի որոշե՞ս ես ինչ պիտի անեմ․ Արամոն՝ գույքահարկի նոր օրենքի մասին

Պատգամավոր ես ինչ ես, դու պիտի որոշե՞ս ես ինչ պիտի անեմ։ Դո՞ւ պիտի որոշես ծախեմ-գնամ, որտե՞ղ ապրեմ։ Երգիչ Արամոն դեմ է Կենտրոնի նախկին բնակիչների համար գույքահարկը բարձրացնելուն։

«Օրենքն ընդունելուց առաջ որևէ հանրային քննարկում արվե՞ց, չափե՞լ են օրենքի սոցիալական հետևանքները։ Դուք մարդկանց սոցիալական վիճակը հասկացե՞լ եք, որ գույքահարկ եք բարձրացնում»,- ասում է երգիչը։

Ըստ Արամոյի՝ քաղաքը միայն խոսքերով չեն սիրում, միայն երգեր գրելով չի՝ «Ես սիրում եմ իմ քաղաքը․․․», «Իմ Երևան», «գժվում եմ Երևանիս համար»․․․«Երևան քաղաքը մարդիկ են, որ ապրում են այդ քաղաքում։ Միայն այգիներով, շենքերով ու հուշարձաններով չի։ Երևանը մարդու տեսակն ա, ապրելակերպը։ Երևանը սիրելու համար պետք է լինես ազնիվ , մաքուր, առաքինի։ Ստեղծագործող, արարիչ լինես․․․ քո գործունեության մեջ․ կոշկակար լինելով, ակադեմիկոս, լինելով, բանվոր․․․ այ, դրա մեջ է Երևանը, Երևան քաղաքում սերը պակասել է, առաջ երևանում կոշկակարն ուրախ, զվարթ գնացել է, իր կոշիկն է սարքել, ասել՝ գնամ, էրևանցի Հակոբի կոշիկը չսարքե՞մ, բա էդ մարդը պտի թատրոն գնա»,- անկեղծանում է Արամոն։

Երգիչը դժգոհ է նաև պատմամշակութային շենքերի նկատմամբ նոր իշխանությունների քաղաքականությունից․

«Քանդե՛ք, ինչ ասեմ․․ բերեք մի օր էլ ասենք՝ բերենք էս Օպերան էլ քանդեք, ինչ կա քանդեք, որովհետև սեփականատերերը առել են։  էսօր 100 տարվա շենք չի մնացել, հետո ասում եք՝ 2700 տարեկա՜ն Երևանը՝ մեր սիրելի մայրաքաղաքը, տեսնեմ ուր եք հասնելու․․․»։

Արամոն կոչ է անում իշխանությանը քանդելուց բացի նաև կառուցել․

«Չերեմուշկայում շատ տեղեր կան․ թաղամաս կառուցեք, ապրեցրեք քաղաքը, ինչի՞ չեք անում։ Լիքը սարքելու տեղեր կան։ Երիտասարդների համար վարկերը իջացրեք, գյուղացիների հարկերը իջացրեք»։

Արամոն անդրադարձել է նաև կորոնավիրուսային համավարակին մեր երկրում։ Ըստ նրա՝ այդ համաճարակը կա, բայց որ «փուչիկացված ու ուռճացված է»՝ շոու է, որն աշխարհում արդեն ավարտվում է։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 

 

 

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից