Հասարակություն 

Հուլիսի 7-ին տեղի կունենա Վորոնեժ-Երևան չվերթը․դեսպանատուն

analitik.am

Վորոնեժից դեպի Երևան չվերթնի մասին մանրամասներ է հայտնում ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը․

Ս/թ․ հուլիսի 7-ին (ժամը՝ 18:10-ին) տեղի կունենա նաև Վորոնեժ-Երևան չվերթը։ Տոմսերն ազատ վաճառքի սկզբունքով մեկնել ցանկացող քաղաքացիները կարող են ձեռք բերել Օդային հաղորդակցության Վորոնեժի կենտրոնական գործակալության (ЦАВС) տոմսարկղից (I-ին հարկ): Որոշ քանակի տոմսեր հնարավոր է ձեռք բերել առցանց տարբերակով նշյալ ընկերության կայքից (armeniafly.com):

Ըստ ընկերության փոխանցման՝ տոմսի արժեքը 13 հազ․ ռուբլի է։

Ուղեբեռը՝ 25 կգ, ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ։ Չվերթի հետ կապված հարցերով անհրաժեշտ է դիմել ավիաընկերությանը»:

Նույն շարքից