Միջազգային Քաղաքականություն 

Ֆրանսիայի նոր կառավարությունը կձևավորվի հուլիսի 6-ին

analitik.am

Ֆրանսիայի նոր կառավարությունը՝ նորանշանակ վարչապետ Ժան Կաստեքսի գլխավորությամբ, ամբողջությամբ կձևավորվի երկուշաբթի՝ հուլիսի 6-ին։ Այդ մասին տեղեկացրել են Ելիսեյան պալատից։

Նախագահ Էմանուել Մակրոնի աշխատակազմից հայտնել են, որ վարչապետի կաբինետում կլինեն 20 նախարար և փոխնախարար։ Առաջին փուլում կնշանակվեն նախարարները, հետո նրանց տեղակալները։ Նախագահի նստավայրից փոխանցել են, որ Մակրոնն ու Կաստեսքը շարունակում են կառավարության նոր կազմի ձևավորման շուրջ խորհրդակցությունները։

Նշենք, հուլիսի 3-ին Էմանուել Մակրոնը երկրի վարչապետի պաշտոնում նշանակել էր Ժան Կաստեքսին և հանձնարարել ձևավորել կառավարություն։ Նախկին վարչապետ Էդուար Ֆիլիպը հրաժարական էր տվել վարչապետի պաշտոնից եռամյա կառավումից հետո։ Վերջինն արդեն զբաղեցնում է Ֆրանսիայի հյուսիսային Գավրայի քաղաքապետի պաշտոնը։

Նույն շարքից