Կորոնավիրուս Հասարակություն 

Ուժեղացված գրաֆիկ ու անվտանգության նորմերի դիտարկում՝ «Զվարթնոց» օդանավակայանում․ ԱԱՏՄ

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի «Զվարթնոց» բժշկասանիտարական հսկիչ կետը շարունակում է աշխատել ուժեղացված գրաֆիկով․
Բելառուսից ու այլ չարտերային չվերթերով ՀՀ բոլոր եկողները, որոնց մեծ մասը ժամանում է ՌԴ-ից, անցնում են պարտադիր ջերմաչափում եւ կասկածելի կլինիկական ախտանշանների արտաքին զննում, ստանում են դիմակներ։

Բոլորի տվյալներն անմիջապես մուտքագրվում են «Արմեդ» էլեկտրոնային համակարգ, ինչն էապես արագացնում է տեղեկությունների ամբողջական պատկերի ստացումն ու դրանք տվյալ անձանց բնակության վայրի պոլիկլինիկաներին տրամադրումը։

Երկիր մուտք գործողներին ԱԱՏՄ հսկիչ կետի աշխատակիցները նաեւ ծանուցում են 14 օրով ինքնամեկուսացման պարտադիր պահանջի մասին։ Բոլոր անձինք ծանոթանում են դրան ու ստորագրում այն․ առանց ստորագրելու նրանց մուտքը երկիր չի թույլատրվի։ Տրամադրվող ինքնամեկուսացման թերթիկի վրա նաեւ ներկայացված է, թե այս պահանջի խախտումն ինչ տուգանքներ է ենթադրում։

ԱԱՏՄ մասնագիտական խմբերը նաեւ դիտարկում են «Զվարթնոց» օդանավակայանում պարետի սահմանած անվտանգության նորմերի կատարումը։

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից