Բարի օր Քաղաքականություն 

Արժեհամակարգի վերջնական քանդումը հենց դպրոցից սկսելու հիմքերը դրվում են․ Անի Հովհաննիսյան

analitik.am

Հունիսի 25-ին ԿԳՄՍՆ-ի կողմից ներկայացվել է հանրակրթական չափորոշիչները փոփոխելու մասին կառավարության որոշման նախագիծ: Այս տարբերակով արդեն հնարավոր կլինի ներդնել սեռական կրթություն դպրոցներում, հանել ուսումնական ծրագրերից ազգայինը, հայրենասիրական առարկաները՝ փորձելով վաղ տարիքից արդեն երեխաներին դարձնել ազգ և սեռ չունեցողներ: Դեռ կանդրադառնամ այդ չափորոշիչներին, հիմա ընդամենը մի քանի վտանգավոր կետեր նշեմ.

6-10 տարեկան երեխաների համար.

1.Ճանաչի և համադրի տարբեր զգայարաններով ստացած տեղեկությունները, գիտակցի դրանց դերը աշխարհաճանաչողության գործում:

Վտանգն՝ այս մասով մասնագետները փաստում են, որ երեխաներին զգայարանների վրա կենտրոնացնելը կարող է բերել խեղումների և վաղ տարիքից սեռական կյանքով ապրելու ցանկություն առաջացնել:

2.Ցանկության դեպքում արտահայտի սեփական մտքերը, զգացմունքները, կարիքները և ցանկությունները, գիտակցի իր յուրահատուկ լինելը:

Վտանգը՝ հետաքրքիր է յուրահատուկ բառի կիրառումը, որը մի շարք երկրներում ասոցոցվում է սեռական կողմնորոշման հետ՝ տրանսգենդերները, միասեռականները համարվում են յուրահատուկ, և այդ գաղափարախոսությունը հենց դպրոցական տարիքից է ներդրվում: Վտանգավոր է նաև երեխաներին վաղ տարիքից զգացմունքների վրա կենտրոնացնելը:

10-15 տարեկան երեխաների համար.

1.Կարողանա հավասարակշռել և ներդաշնակել իր զգացմունքները, ցանկությունները, կարիքները, նպատակները, սեփական յուրահատկությունները և հակումները:

Վտանգը՝ երեխաներին պետք է պատմեն գոյություն ունեցող հակումների մասին, որպեսզի նրանք կողմնորոշվեն, թե ինչ հակումներ ունեն և գիտակցեն դրանք՝ այսինքն 10 տարեկանից սկսած երեխաներին կենտրոնացնելու են սեռական տարբեր կողմոնորոշումների վրա՝ իբր թե, որ վերջիններս պարզեն և գիտակցեն իրենց զգացմունքներն ու հակումները:

2.Տեղեկացված և պատրաստ լինի հասունացման շրջանում իր և տարեկիցների հետ կատարվող ֆիզիկական, ֆիզիոլոգիական և հոգեբանական փոփոխություններին, ունենա ինքնախնամքի, հիգիենայի հմտություններ:

Վտանգը՝ սա նշանակում է, որ պատմելու են երեխաներին սեքսի, պահպանակաների օգտագործման, հղիության ընդհատման ձևերի, սեռավարակների մասին, ինչը, մասնագետները փաստում են, որ կնպաստի վաղ տարիքից սեռական կյանքով ապրելու ցանկության ձևավորմանը:

3.Դիմակայի ճնշումներին և իմանա՝ ում դիմի աջակցության և խորհրդատվության համար:

Վտանգը՝ բնական է, որ դպրոցներին կից կստեղծվեն տարբեր կառույցներ, որոնք կսկսեն աշխատանքներ տանել երեխաների հետ, ինչպես որոշ երկրներում է, որտեղ երեխաներին առանց ծնողների գիտության իբր հոգեբանական աջակցություն են տրամադրում, ապա որոշում են, որ երեխան տրանսգենդեր է, ընտանիքում ճնշվում է և սկսում են հորմոնալ դեղերի միջոցով սեռափոխել երեխաներին՝ 10 տարեկանից սկսած:

15-18 տարեկանների համար

1.Ցուցաբերի հարգանք և անաչառ, անհատական ու ինքնագիտակից մոտեցում ավանդույթների և հասարակական համակեցության կանոնների վերաբերյալ՝ դիտարկելով դրանք մարդու իրավունքների և այլ անձանց նկատմամբ հարգանքի տեսանկյունից:

Վտանգը՝ չտալով անհրաժեշտ չափով գիտելիք սեփական ազգի, կրոնի, ավանդույթների մասին, չսովորեցնելով դրանք սիրել ու հարգել, սովորեցնում են հարգել դիմացինի ավանդույթներն ու իրավունքները, կոպիտ ասած, երեխան պետք է մոռանա իր ազգի ավանդույթների մասին, բայց հարգի, ասենք, թուրքերի ավանդույթները:

Սրանք ընդամենը մի քանի վտանգավոր կետեր են, սակայն ԿԳՄՍՆ-ի կողմից ներկայացված չափորոշիչների ներդրմամբ հնարավոր կլինի քայլ առ քայլ ներդնել այն բոլոր քայքայիչ և երեխաներին խեղաթյուրող ծրագրերը, որոնց մասին այդքան բարձրաձայնել եմ և որոնք անդառնալի վտանգավոր ազդեցություն են ունենալու երեխաների հետագա կյանքի վրա:

Անի Հովհաննիսյան

На изображении может находиться: один или несколько человек и часть тела крупным планом

Նույն շարքից