Հասարակություն 

Բոլորին մաղթում եմ Սահմանադրություն․ Մելիքյանը Գոշավանքից լուսանկար է հրապարակել

analitik.am

Իրավապաշտպան, «Իրավական ուղի» կազմակերպության համահիմնադիր  Ռուբեն Մելիքյանը գրում է․

«Մեր այսօրվա միջոցառման նպատակներից մեկը Սահմանադրության օրվան արմատ ու ավանդույթ հաղորդելն էր։ Հուսով եմ՝ տարիներ հետո Սահմանադրության օրը, Սահմանադրության գաղափարը հանրային գիտակցության մեջ անհնար է դառնալու պատկերացնել առանց Մխիթար Գոշի ու նրա կերտած իրավաբանության։

Շնորհակալություն բոլոր բանախոսներին ու մասնակիցներին։

Բոլորին մաղթում եմ Սահմանադրություն»։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ այսօր Գոշավանքում տեղի է ունեցել «Իրավական ուղու» կազմակերպած «ՀՀ Սահմանադրություն․ կարմիր և կանաչ գծեր» խորագրով երկրորդ խորհրդաժողովը՝ նվիրված ՀՀ Սահմանադրության օրվան։

Նույն շարքից