Կորոնավիրուս Հասարակություն Միջազգային 

Այսօր Ադրբեջանում կրկին ամենաանհավանական տուգանքներն ու ձերբակալություններն են տեղի ունեցել․ Լեյլայից թողել են միայն «ա» տառը

analitik.am

Ադրբեջանագետ, ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը գրում է․

«Այսօր Ադրբեջանում կրկին ամենաանհավանական տուգանքներն ու ձերբակալություններն են տեղի ունեցել՝ կապված խստացված կարանտինային ռեժիմի հետ։ Ձերբակալել են մարդկանց, ովքեր հանդգնել են հանգստանալ ծովափում, կամ բացօթյա ծննդյան տարեդարձ նշել։ Չեք հավատա, բայց թաղից թաղ, տանից տնից տուն են անցել ոստիկանները և ստուգել, թե արդյո՞ք հյուրեր չեն ընդունել մարդիկ, նույնիսկ տուգանել են մարդկանց, ովքեր հանդգնել են հյուր գնալ։ Իսկ թե ինչպես են պարզել մարդը հյուր է գնացել, թե՞ ոչ։ Մեքենան, որը կայանած է եղել տվյալ տարածքում, պարզապես ստուգել են գրանցման վայրը և տուգանել․․․ Իսկ ամենազավեշտալին օրվա վերջում հայտնի դարձավ։ Համացանցում են հայտնվել կադրեր Լելյա Ալիևայի ծննդյան օրվա միջոցառումից։ Թե ինչ է կատարվում այժմ ադրբեջանական տիրույթի սոցանցերի հարթակում, մեկ բառով ասած , 30+ է․․․ Լեյլայից թողել են միայն «ա» տառը))»։

Նույն շարքից