Հասարակություն 

Նուրմագոմեդովը խոսել է իր հոր մահվան մասին և շնորհակալություն հայտնել Կադիրովին

analitik.am

 

Ռուսաստանցի մարտիկ Հաբիբ Նուրմագոմեդովը Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի հետ զրույցում խոսել է իր հոր՝ Աբդուլմանապ Նուրմագոմեդովի մահվան մասին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Մենք ամեն ինչ արեցինք: Սա նույնպես կարևոր է հիշել, իմանալ»,-ասել է մարզիկը: Նա նաև շնորհակալություն է հայտնել Կադիրովին աջակցության համար․ «Թող սա լինի արարք, որը միավորում է մեր ժողովուրդներին: Մենք շնորհակալ ենք ձեզ, շատ շնորհակալ»,-ավելացրել է նա:

Հիշեցնենք, որ 57-ամյա մարզիչը մահացել է հուլիսի 3-ին: Նա հոսպիտալացվել էր դեռևս ապրիլ ամսին, այնուհետև նրա մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել: Մահվան պատճառը եղել է հիվանդությունից հետո առաջացած բարդությունները:

 

Նույն շարքից