Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Անկախության օրվա կապակցությամբ ունեցած ելույթից հետո Սպիտակ տան մոտ հավաքված ցուցարարներն այրել են ԱՄՆ-ի դրոշը: Այս մասին հայտնում է The Hill-ը:
Ակցիայի մասնակիցները կարգախոսներ են հնչեցրել ընդդեմ «ստրկության, ցեղասպանության և պատերազմի»: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության ծառայողները:
Հիշեցնենք, որ ԱՄՆ տասնյակ քաղաքներում անկարգություններ են տեղի ունենում: Դրանք սկսվել են Մինիապոլիսում կոշտ ձերբակալության արդյունքում մահացած Ջորջ Ֆլոյդի մահից հետո: Ոստիկանների դաժան վերաբերմունքի դեմ ակցիաներ են տեղի ունենում Լոս Անջելեսում, Սան Ֆրանցիսկոյում, Դենվերում, Նյու Յորքում, Ինդիանապոլիսում, Բոստոնում, Դեթրոյթում և շատ այլ քաղաքներում:
Things got tense at Black Lives Matter plaza when RevCom, short for Revolutionary Communist Party, attempted to burn a few small American flags only for other protesters to run in and confront them.
“This is what they want, don’t give it to them,” someone says. pic.twitter.com/FIby1j7mc7
— Alejandro Alvarez (@aletweetsnews) July 5, 2020