Կորոնավիրուս Միջազգային Քաղաքականություն 

Թրամփը կրկին խոստացել է պատժել Չինաստանին՝ կորոնավիրուսի համաճարակի համար

analitik.am

 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին խոստացել է պատժել Չինաստանին՝ կորոնավիրուսի համաճարակի համար: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին:

«Չինաստանի խաբեությունը, նրա գաղտնիությունը և առկա խնդիրները գորգի տակ ծածկելու փորձերը թույլ են տվել վիրուսը տարածվել 189 երկրում»,-ասել է ԱՄՆ նախագահը և ավելացրել, որ Չինաստանը պետք է պատասխանատվության ենթարկվի:

Թրամփը նաև նշել է, որ Չինաստանից դուրս են եկել նաև այլ վիրուսներ՝ չմանրամասնելով իր հայտարարությունը:

 

 

Նույն շարքից