Կորոնավիրուս Հասարակություն 

ԱՀԿ-ն հետաքրքրված է կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութով

analitik.am

 

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հետաքրքրված է կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութով: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ԱՀԿ ավագ գիտաշխատող Սումիա Սվամինաթանը:

Նրա խոսքերով, կազմակերպությունը կցանկանա ռուսաստանցի հետազոտողներին տեսնել պատվաստանյութերի մշակման համար մեկնարկած «Համերաշխության թեստեր» ծրագրում։

ԱՀԿ-ն նաև ուշադիր հետևում է ավիֆավիրի փորձարկումներին․ «Երկու կամ երեք դեղամիջոցի փորձարկում է իրականացվում, այնպես որ մենք սպասում ենք արդյունքներին»,-ասել է հետազոտողը:

«Համերաշխության թեստեր» ծրագիրը մեկնարկել է ԱՀԿ-ի կողմից մարտի 18-ին՝ COVID-19-ի տարբեր տեսակի բուժման վերաբերյալ տվյալների փոխանակման համար: Դրան մասնակցում են մոտ 45 երկիր, սակայն Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Չինաստանը և Ֆրանսիան հրաժարվել են մասնակցություն ունենալ:

 

Նույն շարքից