Գլխավոր Հասարակություն 

Մարմարաշեն գյուղի մոտ ժամեր առաջ կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

analitik.am

Հուլիսի 6-ին, տեղական ժամանակով ժամը 06։17-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 05:31-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.03⁰ և արևելյան երկայնության 44.53⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան, Արարատի մարզի Մարմարաշեն գյուղից 6 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.2 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ:

Երկրաշարժը զգացվել է Դվին, Մարմարաշեն և Ոստան գյուղերում՝ 2 բալ ուժգնությամբ։

Հուլիսի 2-ին ԱԻՆ-ը հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես ասված էր.

Հուլիսի 2-ին, տեղական ժամանակով ժամը 06:11-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 02:11-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.05⁰ և արևելյան երկայնության 44.51⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան, Արարատի մարզի Մարմարաշեն գյուղից 3 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.6 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:

Երկրաշարժը զգացվել է Արտաշատ քաղաքում, Դվին, Մարմարաշեն և Արաքսավան գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

 

Նույն շարքից