Միջազգային Քաղաքականություն 

Պուտինի ազգականը նոր պաշտոն է ստացել

analitik.am

 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ազգականը դարձել է «Ժողովուրդն ընդդեմ կոռուպցիայի» կուսակցության առաջնորդ: Այս մասին հայտարարել է Գլխավոր քաղաքական խորհրդի նախագահ Գրիգորի Անիսիմովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Կուսակցության համագումարը տեղի է ունեցել հուլիսի 5-ին: Գաղտնի քվեարկության արդյունքում Ռոման Պուտինն ընտրվել է 5 տարի ժամկետով:

Ռոման Պուտինը կուսակցությանը միացել է 2020 թվականի հունիսի 21-ին: Ակնկալվում է, որ նրա մասնակցության շնորհիվ «կուսակցությունը նոր խթան կստանա հակակոռուպցիոն գործունեության զարգացման, տարբեր սոցիալական նախագծերի իրականացման գործում»:

 

Նույն շարքից