Կորոնավիրուս Հասարակություն 

Իսրայելի վարչապետը երկրում կորոնավիրուսային իրավիճակն «արտակարգ» է անվանել

analitik.am

 

Կորոնավիրուսի պատճառով Իսրայելը գտնվում է «արտակարգ» իրավիճակում։ Հետևաբար, երկիրը կարող է ձեռնարկել լրացուցիչ սահմանափակիչ միջոցներ: Այս մասին կառավարության նիստին հայտարարել է երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Նեթանյահուն նշել է, որ «կորոնավիրուսի հարձակումը» ընդլայնվում և տարածվում է ամբողջ աշխարհում, և վարակի նոր ալիքը մարտահրավեր է նետում Իսրայելի առողջապահական համակարգին:

Հուլիսի 3-ին Իսրայելի Առողջապահության նախարար Յուլի Էդելշտեյնը հայտարարել է, որ երկիրը թևակոխել է կորոնավիրուսային համաճարակի երկրորդ ալիքը:

 

Նույն շարքից