Իրավական 

Բագրատունյաց փողոցից 20-ամյա աղջկա են բերման ենթարկվել

analitik.am

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Էրեբունու բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հուլիսի 4-ին Բագրատունյաց փողոցից բերման է ենթարկվել 20-ամյա Գայանե Ա.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի (Սուտ մատնությունը) մեղադրանքով: Այս մասին հայտնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Նույն շարքից