Մահացել է իտալացի կոմպոզիտոր Էննիո Մարիկոնեն: Այս մասին հայտնում է la Repubblica-ն:
Լենտան գրում է, որ 91-ամյա լեգենդի մահվան պատճառն ընկնելու արդյունքում առաջացած բարդություններն են: Նա մահացել է Հռոմի հիվանդանոցներից մեկում:
Նշենք, որ 2007 թվականին Մարիկոնեն «Օսկար» էր ստացել կինոարվեստում ունեցած ներդրման համար, իսկ արդեն 2016-ին նա «Օսկար» ստացավ «Զզվելի ութնյակը» ֆիլմի սաունդթրեքի համար: