Կորոնավիրուս Հասարակություն 

Դիմակը պետք է կրել սպիտակ երեսը դեպի ներս և միայն փակ տարածքներում

analitik.am

 

Կորոնավիրուսային պանդեմիայի ֆոնին բժշկական դիմակներն ակտուալ են դարձել և նույնիսկ պարտադիր պայման փողոց դուրս գալիս: Օրինակ Ուկրաինայում և Չեխիայում, առանց դրանց, արգելվում է նույնիսկ հասարակական տրանսպորտով երթևեկել: Այս մասին գրում է lifter-ը։

Այնուամենայնիվ, մարդկանց 95%-ը սխալ է կրում դիմակը:

Տեսնենք, թե ինչու:

Դիմակը բաղկացած է երկու շերտից: Կանաչ շերտը մշակվում է հատուկ նյութի միջոցով, որը չեզոքացնում է միկրոբները և կանխում դրանց ներթափանցումը շնչուղիներ, իսկ սպիտակ շերտը ծառայում է որպես ֆիլտր:

Դիմակը պետք է կրել միայն սպիտակ երեսը դեպի ներս

Բացի այդ, փողոցում դիմակ կրելն անիմաստ է: Դեմքը ծածկել անհրաժեշտ է միայն փակ տարածքներում, տրանսպորտում կամ հիվանդ մարդու հետ անմիջական շփման ժամանակ: Փողոցում վարակի վտանգը նվազագույն է, անգամ, եթե մարդը փռշտա ձեր ուղղությամբ, դիմակը չի օգնի:

Հիշեք, որ ցանկացած դիմակի ժամկետն ընդամենը մի քանի ժամ է: Դրանից հետո, ներծծվող նյութը կորցնում է իր պաշտպանիչ հատկությունները:

Ահա Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական առաջարկությունները.

Ո՞ր դեպքում է անհրաժեշտ դիմակ կրել

• Առողջ մարդիկ պետք է դիմակ կրեն միայն այն դեպքում, եթե օգնություն են ցուցաբերում ինչ-որ մեկին, ով կասկածվում է վարակված լինելու մեջ կամ վարակված է կորոնավիրուսով:

• Եթե ​​հազում եք կամ փռշտում, ապա դիմակ կրեք:

• Դիմակներն արդյունավետ միջոց են միայն ալկոգելի կամ օճառի և ջրի հետ ձեռքերի կանոնավոր ախտահանման հետ համատեղ:

• Եթե ​​դիմակ եք օգտագործում, ապա պետք է իմանաք մեկանգամյա բժշկական դիմակների օգտագործման կանոնները:

 

 

Նույն շարքից