Հասարակություն 

Վրաերթի ենթարկված 36-ամյա տղամարդը ամիսներ անց հիվանդանոցում մահացել է

analitik.am

Փետրվարի 27-ին, ժամը 01.00-ին, Երևանի Տիչինայի փողոցում «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 36-ամյա Ռոման Դարբինյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Այս մասին հայտնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից:

Հուլիսի 3-ին, ժամը 12.00-ին, Ռ. Դարբինյանը հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է:

Կատարվում է քննություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Նույն շարքից