Հասարակություն 

Համաձա՞յն եք, որ Հայաստանում ընդունվեն օրենքներ, որոնք երաշխավորում են նույնասեռականների կամ սեռական փոքրամասնությունների այլ ներկայացուցիչների հատուկ իրավունքները. Աբովյանի պատասխանը՝ ոչ

analitik.am

 

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը գրել է․

«Եկեք մի կողմ թողնենք քաղաքականությունը և պարզապես փորձենք պարզաբանել մի շատ կարևոր հարց:

Տեսեք, իշխանությունները միշտ ամեն առիթով ու անառիթ ամեն անկյունում գոռում են, որ վստահություն են ստացել ժողովրդի 80 տոկոսից:

Լավ... հիմա եկեք մի փոքր խորանանք և փորձենք պարզենք վստահության մանդատի այսօրվա իրական պատկերը:

Միայն ընդհանուր հարցեր և բոլորը՝ առանց քաղաքական ենթատեքստի:

Արդյո՞ք ժողովուրդը համամիտ է այն գաղափարախոսության հետ, որը
կառավարությունը քարոզում է կոնկրետ օրինակներով:

1.Համաձա՞յն եք, որ դպրոցներում կրճատեն «Հայ եկեղեցու պատմություն»
առարկան:

Իմ պատասխանը` ոչ

2.Համաձա՞յն եք, որ ներկայիս ծանր սոցիալական իրավիճակում հայկական
բանկերը թողնեն տոկոսադրույքները և վարկավորման պայմանները անփոփոխ:

Իմ պատասխանը` ոչ

3.Համաձա՞յն եք, որ դպրոցներում կամ նախադպրոցական հաստատություններում երեխաները տեղեկություններ ստանան սեռական կյանքի մասին, կամ դաստիարակվեն սեռական դաստիարակության տեսության համաձայն:

Իմ պատասխանը` ոչ

4.Համաձա՞յն եք, որ Հայաստանը միանա Լանզարոտի կամ Ստամբուլի կոնվենցիայի տիպի կոնվենցիաներին:

Իմ պատասխանը` ոչ

5.Համաձա՞յն եք, որ Հայաստանում բարձրանան հասարակական տրանսպորտի գները:
Իմ պատասխանը` ոչ

6.Համաձա՞յն եք, որ Հայաստանում ընդունվեն օրենքներ, որոնք երաշխավորում են նույնասեռականների կամ սեռական փոքրամասնությունների այլ ներկայացուցիչների հատուկ իրավունքները:

Իմ պատասխանը` ոչ

7.Համաձա՞յն եք, որ Հայաստանում ավելանա գույքահարկը:

Իմ պատասխանը` ոչ

8.Համաձա՞յն եք այն տուգանքների հետ, որոնք երկրում ներդրվել են վերջերս:

Իմ պատասխանը` ոչ

9.Համաձա՞յն եք, որ արցախյան հիմնախնդրի լուծումը պետք է ընդունելի լինի
ոչ միայն հայ ժողովրդի, այլև ադրբեջանցիների համար:

Իմ պատասխանը՝ արցախյան հիմնախնդրի լուծումը պետք է ընդունելի լինի հայ
ժողովրդի համար, մնացածն ինձ չի հետաքրքրում:

10.Համաձա՞յն եք, որ Հայաստանում իշխանությունները որոշեն, թե որ քաղաքական ուժն է մասնակցելու ընտրություններին, իսկ ով՝ ոչ:

Իմ պատասխանը` ոչ

... այս հարցերի պատասխանները հստակ ցույց կտան կառավարության հանդեպ վստահության իրական մակարդակը և մարդկանց իրական վերաբերմունքը իշխող կուսակցության կողմից տարվող քաղաքականության նկատմամբ»:

 

 

Նույն շարքից