Կորոնավիրուս Հասարակություն 

Նորքի տուն-ինտերնատում նոր կորոնավիրուսով վարակված բոլոր տարեցներն առողջացել են

analitik.am

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ Նորքի տուն-ինտերնատում նոր կորոնավիրուսով վարակված բոլոր տարեցներն առողջացել են: Նախարարությունը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջում նշել է, որ վարակվածության նոր դեպքեր չկան:

Հոսպիտալացված բոլոր տարեցները վերադարձել են իրենց բնականոն կյանքին:

Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործող բոլոր հաստատությունները շարունակում են աշխատել փակ ռեժիմով՝ նվազագույնի հասցնելով մուտք ու ելքի բոլոր հնարավորությունները:

 

Նույն շարքից