Տնտեսություն 

Առանց «կատալիզատորի» մեքենա վարելու տուգանքը վերաբերում է 2020 թվականի հունվարի 1-ից հետո ներմուծված մեքենաներին

analitik.am

 

Ինչպես հայտնի է՝ Շրջակա միջավայրի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել  վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծ, որով նախատեսվում է տուգանել այն վարորդներին, որոնք առանց կատալիտիկ չեզոքացուցիչների (կատալիզատոր) կամ անսարք չեզոքացման համակարգով մեքենա կվարեն:

Նախագծով ֆիզիկական անձանց համար սահմանված տուգանքը կազմում է 300,000 դրամ, իսկ իրավաբանական անձանց համար՝ 500,000 դրամ։

Տարբեր լրատվականների խորագրերում նախագծի վերաբերյալ ներկայացվել էր թերի ինֆորմացիա, որից ենթադրվում էր, թե նախագիծը վերաբերում է բոլոր վարորդներին։ Կարևոր է նշել, սակայն, որ այս կարգավորումները չեն վերաբերում Հանրապետությունում շահագործվող բոլոր մեքենաներին։

Տուգանքի է ենթակա 2020 թվականի հունվարի 1-ից հետո ներմուծված, առանց չեզոքացման համակարգի կամ անսարք չեզոքացման համակարգով տրանսպորտային միջոցների շահագործումը։

Տեղեկատվության ստուգման կենտրոն

 

Նույն շարքից